Ներքին 2 տարի առաջ - 10:45 21-11-2023

Honda-ն գլխիվայր հայտնվել է ջրատարում. վարորդը հոսպիտալացվել է. shamshyan.com

Նոյեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի՝ 36-ամյա Հովիկ Ա.-ն, իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ջրատարում:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: