Ներքին 3 տարի առաջ - 20:06 20-11-2023

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության արձագանքը՝ ՄՔԴ նոյեմբերի 17-ի վճռին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը՝ նշելով, որ այն բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։ Միությունը որոշումը խիստ կարևորել է այն առումով, որ դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհնար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թ․ նոյեմբերի 17-ին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում կայացրել է որոշում, որում միաժամանակ արձանագրվել է սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը «Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիության և սոցիալական անկայուն իրավիճակի տևական ազդեցության պայմաններում»՝ պարտադրելով Ադրբեջանին՝

-​​ապահովել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը, ապահովել Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո մնացած մարդկանց անվտանգ, անարգել և արագ հեռանալը ցանկության դեպքում, ապահովել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած կամ վերադարձած մարդկանց ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ,

-պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում:

Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «ութ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ»։

Մենք ողջունում ենք Արդարադաության դատարանի այս որոշումը, որը բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։ Կայացված որոշումը խիստ կարևոր է, որովհետև դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհանար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։

Սակայն չենք կարող չարձանագրել նաև, որ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը հետևանք էր նախկինում գործված հանցանքների անպատժելիության։ Ասվածի վառ ապացույցն է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ողջ տարածքից ավելի քան կես միլիոն հայության բռնի տեղահանումը, հայրենազրկումը և մշակութային ցեղասպանությունը, որը մինչ օրս մնացել է անպատիժ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության իրավունքների պաշտպանությունը լավագույն նախադեպը կարող է լինել, որն անհրաժեշտաբար պետք է տարածվի 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքից բռնի տեղահանված էթնիկ հայերի նկատմամբ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ որպես 1988-1992թթ․ տեղահանված հայերի ոտնահարված իրավունքների վերականգնման ու պաշտպանության համար ստեղծված կազմակերպություն, կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային դատարաններին քննության առնել նաև վերոնշյալ խնդիրը և տալ արդարացի գնահատական ու առաջարկել համապատասխան լուծումներ»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին