Ներքին 2 տարի առաջ - 14:00 20-11-2023

Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը հացադուլ է իրականացնում

2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը՝ Գոռ Մուրադյանը, նոյեմբերի 14-ից հացադուլ է իրականացնում։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նման ծայրահեղ քայլի գնալու պատճառը իշխանությունների անգործությունն է։

«Անհետ կորածների ծնողները պահանջում են, որպեսզի իրենք ևս ներգրավվեն քննչական գործընթացներում, միասին փորձեն մի արդյունքի հասնել,ԴՆԹ-ների արդյունքների ճշտումներ և այլն։

Քննչական կոմիտեն մերժում է, ասում են՝ օրենքին չի համապատասխանում, դուք իրավունք չունենք մտնել և մասնակցեք այդ գործընթացին։
Ի դեպ անհետ կորածն տղաների գործով հանձնաժողով է ստեղծվել,որին ներգրավված ՝ 5 ծնող, բայց նրանք ևս չեն կարողանում քննչական գործընթացներին մասնակցեն․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքացու խոսքով՝ արդեն 6-րդ օրն է, ինչ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվում են Ուլնեցի փողոցում գտնվող «X զորամաս» բաց թանգարանում, որտեղ հացադուլ է իրականացնում անհետ կորած զինծառայողի հորեղբայրը։

Մեր տեղեկություններով հացադուլի մեջ գտնվող տղամարդու հետ հանդիպել է նաև ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանը։
«Սանամյան Դավիթը գնում է այնտեղ, հանդիպում ծնողների հետ․․․ Տարածքում նաև շտապօգնության աշխատակիցներն են պարբերաբար լինում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը