Ներքին 2 տարի առաջ - 20:36 19-11-2023

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները ելույթ կունենան Երևանում

Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները ելույթ կունենան Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավարևմտյան ֆիլհարմոնիկում։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` ծրագրում ներառված են.

Աստոր Պիացոլլա «Oblivion» - Վիլեն Զաքարյան (ակորդեոն), նվագակցող` Սաթենիկ Աթաջանյան, դասավանդողներ՝ ԼՂ-ի մշակույթի վաստակավոր գործիչներ՝ Իննա Գասպարյան և Կարինե Հարությունյան
.Վիվալդի «Ձմեռ» - Վիլեն Զաքարյան (ակորդեոն), ուսուցիչ՝ ԼՂ-ի մշակույթի վաստակավոր գործիչ Իննա Գասպարյան

Կապուա «Օ SOLE MIO» - Հայկ Պետրոսյան, ուսուցիչ՝ Անժելա Միրզոյան, նվագակցող՝ Կարինե Առաքելյան
.«Ինտերմեցո»-մշակումը՝ Գրիգոր Հախինյանի - Գայանե Գրիգորյան՝ շվի, նվագակցող՝ Անահիտ Գրիգորյան
Սկրյաբին «Էտյուդ»- Սաթենիկ Աթաջանյան, ուսուցիչ՝ Կարինե Հարությունյան

Է.Գազարով «Վալս» - Վլադիմիր Գալստյան,ուսուցիչ՝ Լիանա Ապրեսյան

Ժող. երգ՝ «Թուրնավ հաց֊խնեցե» - Արմինե Գասպարյան և Լանա Գրիգորյան, ուսուցիչ՝ Լուսինե Մարտիրոսյան, նվագակցող՝ Դիանա Պետրոսյան

Կոմիտաս «Հորովել» - Արմինե Գասպարյան, ուսուցիչ՝ Լուսինե Մարտիրոսյան , նվագակցող՝ Դիանա Պետրոսյան

Շոպեն «Էտյուդ N 14» - Ելենա Սաիյան , ուսուցիչ՝ Ալվինա Դանիելյան

«Մատաղ քեզ»-խոսք` Ավետ Բարսեղյանի, երաժշտ. Գուրո Գասպարյանի. կատարումը` դասավանդող Գոհար Ալեքսանյանի։

Համերգը կազմակերպվում է Երաժշտության ուսումնական կենտրոնի ջանքերով` ղեկավար Սվետա Ճաղարյանի գլխավորությամբ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի կոլեկտիվը հրավիրում են ունկնդրելու դասական երաժշտություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը