Ներքին 2 տարի առաջ - 14:34 18-11-2023

ՀՀ ԱԺ-ն երաշխավորել է ադրբեջանական պատվիրակության անվտանգությունը, բայց նրանք չեն եկել. Սարգիս Խանդանյան

Ադրբեջանին աձագանքել ենք՝ ասելով, որ ՀՀ ԱԺ-ն պատրաստ է եղել ապահովել Բաքվի պատվիրակության պատգամավորների անվտանգությունը, բայց նրանք չեն եկել: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նա նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը մի քանի անգամ բարձրացրել է հարցը, իսկ հայկական կողմը երաշխիքներ է տվել։
Պատգամավորի խոսքով՝ այն պատվիրակությունները, որոնք չեն մասնակցել՝ Թուրքիան, Ադրբեջանը, և Ռուսաստանը, պարզաբանումներ չեն ներկայացրել:
«Բացակայության պատճառներ, որպես այդպիսին, չեն ներկայացվել։ Տեղյակ եմ, որ երեկ Ռուսաստանը դիմել է վեհաժողովի նախագահին նամակով՝ տեղեկացնելով այն մասին, որ իրենց պատվիրակությունը ներկա չի լինելու այս նստաշրջանին։ Հրավերներ ուղարկում է ոչ թե ՀՀ ԱԺ-ն, այլ միջազգային քարտուղարությունը»,- հավելեց նա։

ՔՊ պատգամավորը նաև ասաց, որ «ՌԴ-ն թող գար ԵԱՀԿ նիստին ու իր դիրքորոշումն արտահայտեր տարածաշրջանի իրավիճակի մասին»:

Խանդանյանի փոխանցմամբ՝ աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում, այն ավելի շատ քննարկումների հարթակ է, այս օրերին 4 թեմատիկ քննարկում է տեղի ունենալու:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:

Նստաշրջանին ելույթով հանդես է գալու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իսկ Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ-ի պատվիրակությունները չեն մասնակցում ԵԽԽԽՎ աշնանային նստաշրջանին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա