Մամուլ 2 տարի առաջ - 07:47 18-11-2023

Ինչո՞ւ են կառուցապատողները դատի տվել Երևանի քաղաքապետարանին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսելով կառուցապատողների հետ կապված դատական հայցի մասին, նշել էր, թե «ոչ մի լավություն անպատիժ չի մնում» և «եթե մեր նկատմամբ վերաբերմունքն այդպիսին է, քաղաքապետարանն էլ իր համապատասխան վերաբերմունքը կարտահայտի»: Մեր ունեցած տեղեկություններով, խոսքն այն մասին է, որ քաղաքապետարանին դատի է տվել կառուցապատողների ասոցիացիան:

Պատճառն այն է, որ այս տարի կառուցապատողների համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ են սահմանվել, այդ թվում՝ APZ-ի՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճարի և այլ վճարների գծով:

Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքն ընդհանուր վաճառքի, այսինքն՝ շրջանառության 1 տոկոսի մասին է: Ու չնայած կառուցապատողներին ներկայացվել է, որ այդ գումարներն ուղղվելու են մայրաքաղաքի ենթակառուցվածքներին, սոցիալական ու կոմունալ այլ խնդիրներին, բարեկարգմանը, այդուամենայնիվ, կառուցապատողների ասոցիացիան որոշել է դատական կարգով վիճարկել ֆինանսական նոր պարտավորությունները:

Մեր տեղեկություններով, Ավինյանը հանձնարարել է խոշորացույցի տակ վերցնել նրանց գործունեությունը և անհրաժեշտության դեպքում խիստ միջոցներ կիրառել՝ պնդելով, որ մայրաքաղաքի բնակիչներին այդքան անհարմարություններ պատճառող ընկերությունները պետք է որոշակի սոցիալական պատասխանատվություն կրեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը