Մամուլ 2 տարի առաջ - 08:10 17-11-2023

Իշխանությունն ավելացնում է օր օրի աճող պետական պարտքը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանը պատրաստվում է ՕՊԵԿ-ից 50 մլն եվրոյի վարկ վերցնել՝ ավելացնելով Հայաստանի օր-օրի աճող պետական պարտքը։

ՕՊԵԿ-ը նավթ արտադրող երկրների կազմակերպությունն է։ Վարկը Հայաստանին տրամադրվում է «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» անվան ներքո, սակայն նույն որոշման նախագծում նշվում է, որ «Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։

Սա հերթական դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը ճառում է Հայաստանի բյուջեն աննախադեպ ծավալներով մեծացնելու մասին, սակայն իրականում բյուջեով նախատեսված միջոցառումները չեն կատարվում պակասուրդի պատճառով, ուստի Հայաստանը վարկ է վերցնում ու ավելացնում պետական պարտքը, որն արդեն վաղուց հատել է 10 միլիարդ դոլարի շեմը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում