Ներքին 2 տարի առաջ - 17:23 16-11-2023

Ինչ պետք է իմանալ եկամտահարկից օգտվելու մասին

Եկամտահարկի վերադարձի շնորհիվ հազարավոր մարդիկ նոր բնակարան գնելու կամ տուն կառուցելու հնարավորություն ստացան, անշարժ գույքի առաջնային շուկայի զարգացումը նոր թափ ստացավ:

Հաշվի առնելով նորակառույցներում բնակարանների ձեռքբերման նկատմամբ պահպանվող պահանջարկը՝ եկամտահարկի վերադարձից օգտվելու հնարավորությունը ներկայացնում ենք հարց ու պատասխանի տեսքով:

-Ե՞րբ կարող եմ օգտվել եկամտահարկի վերադարձից:

-Եկամտահարկի վերադարձից կարող եք օգտվել առաջնային շուկայից՝ անմիջապես կառուցապատողից անշարժ գույք՝ բնակարան, թաունհաուս, առանձնատուն ձեռքբերելու կամ կառուցելու դեպքում, եթե գույքի արժեքը չի գերազանցում 55 մլն ՀՀ դրամը:

-Ի՞նչ չափով եկամտահարկ կարող եմ հետ ստանալ:

-Դուք կարող եք ստանալ առավելագույնը վճարվող տոկոսագումարի չափով եկամտահարկ: Մյուս կողմից, հետ ստացվող եկամտահարկի գումարը չի կարող գերազանցել Ձեր վճարած եկամտահարկի գումարը։ Այսինքն, եթե վճարում եք 100,000 ՀՀ դրամ եկամտահարկ, իսկ տոոկսագումարը 120,000 ՀՀ դրամ է, ապա հետ եք ստանալու 100,000 ՀՀ դրամ։ Իսկ եթե եկամտահարկը 120,000 ՀՀ դրամ է, իսկ տոկոսագումարը՝ 100,000 ՀՀ դրամ, կրկին ստանալու եք 100,000 ՀՀ դրամ։ Եռամսյակային վերադարձի գումարը կազմում է առավելագույնը 1,5 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 500.000 ՀՀ դրամ:

Վճարվող տոկոսագումարի նվազմանը զուգահեռ պակասում է վերադարձվող եկամտահարկը:

-Անշարժ գույքը կարո՞ղ է գտնվել ցանկացած վայրում:

-Այս պահին գումարի վերադարձից կարող եք օգտվել Երևանի՝ երրորդից բարձր գոտիներում, ինչպես նաև մարզերում գույքի ձեռքբերման/կառուցման դեպքում:

Նախատեսվում է, որ Երևանում օրենքը կդադարի գործել 2025թ-ի սկզբին:

-Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել Հարկային մարմին:

-Եկամտահարկի վերադարձից օգտվելու համար Հարկային մարմին պետք է ներկայացնել մի շարք փաստաթղթեր՝ այդ թվում հիփոթեքի պայմանագրի և ժամանակացույցի բնօրինակ, սեփականության իրավունքի գրանցման պետական վկայական, անձը հաստատող փաստաթուղթ և այլն:

Առավել մանրամասն տեղեկատվություն Ձեզ կարող են տրամադրել ՊԵԿ-ում:

-Ի՞նչ պետք է անել պատասխանը ստանալուց հետո:

-Ձեր դիմումի պատասխանը ստանում եք այն էլ. հասցեին, որը նշել եք դիմումի մեջ: Հաստատման դեպքում ստանում եք հղում դեպի էջ, որտեղ յուրաքանչյուր եռամսյակի վերջում դիմում եք ներկայացնում եկամտահարկի վերադարձից օգտվելու համար:

Կոնվերս Բանկն առաջարկում է առաջնային շուկայից բնակարանի/տան ձեռքբերման և կառուցապատման լայն գործիքակազմ, այդ թվում՝ վարկավորում տարբեր ծրագրերի շրջանակներում: Առաջարկներին կարող եք ծանոթանալ https://conversebank.am/hy/house/ հղումով կամ զանգահարելով 010-511-211:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը