Ներքին 3 տարի առաջ - 15:32 16-11-2023

Քիչ, բայց հավանականություն կա. Ալեն Սիմոնյանը` Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու մասին

Հավանականություն կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարվա վերջ։ Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին` այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Քիչ է այդ հավանականությունը, բայց կա։ Ցանկության դեպքում կարող է մինչև այս տարվա վերջ ստորագրվել»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե ում հովհանու ներքո դա կարվի, Սիմոնյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել։
Ըստ նրա` միջազգային ինչ հարթակում էլ այդ պայմանագիրը ստորագրվի, պետք է հնարավորինս ռեալ ու պինդ լինի։
«Մենք էլ, Ադրբեջանն էլ պետք է հասկանանք, բոլոր այն տեղերում, որտեղ մենք իրար հետ չպայմանավորվեցինք, հայտնվելու է երրորդ կողմ, անկախ նրանից, թե որ մեկը կլինի, ու ներդնելու է այնտեղ իր շահերը»,- ասաց ԱԺ խոսնակը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին