Ներքին 2 տարի առաջ - 20:02 15-11-2023

Սահմանվել է Արցախից բռնի տեղահանված անձանց կրթության ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու» կարգը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կրկնօրինակ տրամադրվում է անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Կրկնօրինակը տրամադրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարությունում առկա կամ անձի կողմից ներկայացված արխիվային հիմքերի առկայության դեպքում։ Կրկնօրինակի տրամադրումից հետո նախկինում տրամադրված ավարտական փաստաթղթերը համարվում են խոտանված։

Ըստ աղբյուրի՝ հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտին ամփոփիչ ավարտական գնահատականների վերաբերյալ արխիվային հիմքերի բացակայության դեպքում հատկացվում է հիմնական կրթության վկայականի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 2 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ, միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ:

Նշվում է, որ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմի հավելված (ներդիր) տրամադրվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում: Ուսումնական պլանների և անցած առարկաների վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում վերոնշյալ հաստատությունների շրջանավարտներին տրվում է դիպլոմի հավելված (ներդիր)՝ համապատասխան առարկաների նշմամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում