Ներքին 2 տարի առաջ - 18:03 14-11-2023

Երևան-Կապան-Երևան թռիչքները կանոնավոր կերպով ընթանում են, որևէ խնդիր չկա

Այսօր տեղեկություններ տարածվեցին, թե Երևան-Կապան-Երևան թռիչքներն այլևս չեն կայանալու։
Oragir.News-ը կապ հաստատեց Կապանի «Սյունիք» օդանավակայան, որտեղից հերքեցին այս տեղեկությունը․ «Թռիչքները կանոնավոր կերպով ընթանում են, որևէ խնդիր չկա»։

Հիշեցնենք, որ շուրջ 3 ամիս առաջ՝ օգոստոսի 21-ին, մեկնարկեց Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթները։

Թռիչքներն իրականացվում են շաբաթական 2 անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։

Չվերթներն իրականացվում են «ՆովԷյր» ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով, որը նախատեսված է 17 մարդու համար։
Ավիատոմսի 1 ուղղության արժեքը 20․000 դրամ է, տոմսերը հնարավոր է ձեռք բերել Սյունիք օդանավակայանից և «Նովէյր» ավիաընկերության գրասենյակից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին Երևան-Կապան չվերթով Սյունիք էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 18-ին, ԱԱԾ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան