Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:30 14-11-2023

Ռումբն ընկավ կողքիս, ոտքերս կտրվեցին․ մեզ տեղափոխող մեքենան շուռ եկավ․ 44-օրյա պատերազմի մասնակից

«Բարձրացել էի բլուրը, որպեսզի տեղանքն ուսումնասիրեմ, այդ պահին ռումբն ընկավ կողքիս, ալիքը բռնեց և ոտքերս կտրվեցին, մինչև գլուխս թաղվել էի հողի մեջ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախից բռնի տեղահանված Սարգիս Հարությունյանը։

Սարգիսն 1-ին կարգի հաշմանդամ է։ Պատմեց, որ պայթյունից հետո ընկերներն են մի կերպ հողաթմբի տակից հանել և տեղափոխել շտապօգնության մեքենան․

«Ճանապարհին շտապօգնության մեքենան շուռ եկավ, ինձ հետ ևս մեկ վիրավոր կար։ Մեզ մի կերպ հասցրեցին Մարտունու հոսպիտալ։ Երբ շորերս կտրելով հանում էին, բուժքրոջը խնդրեցի՝ գրպանիցս հանել զինգրքույկս․․․»։

Սարգիս Հարությունյանը երախտագիտությամբ է խոսում իր հրամանատարների մասին, ովքեր մինչև վերջ կանգնած են եղել զինվորների կողքին։

«Շատ են խոսում այն մասին, որ հրամանատարները թողել են զինվորներին, փախել։ Ես մի բան կասեմ, որ իմ գումարտակի հրամանատար Պավլիկ Քարամյանը մինչև վերջ եղել է զինվորի կողքին, նույնիսկ այն ժամանակ, երբ կորցրել է հարազատ եղբորը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով՝ եթե բոլոր պաշտպանական շրջաններում, դիրքերում կռվեին այնպես, ինչպես Մարտակերտում, այլ պատկեր կլիներ։ 44-օրյայի ժամանակ Մարտակերտը եղել է միակ պաշտպանական շրջանը, որտեղ թշնամին մի թիզ անգամ առաջ չի կարողացել գալ․․․


Թեև հաշմանդամության խնդրին, Սարգիսը բազկամարտի ոլորտում հաջողություններ է գրանցել, հասել մինչև բազկամարտի աշխարհի առաջնության տիտղոսի նվաճմանը։ Իր կարգավիճակի մարդկանց Սարգիսը 1 խորհուրդ ունի․ « Երբեք չհանձնվել, չգնալ կյանքի հունի հետ, այլ փոխել կյանքի հունը և հարմարեցնել քեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը