Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 տարի առաջ - 11:34 11-11-2023

Արցախի Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպել է կմկմոցների շարք․ Ղազարյան

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անպատիվ, անինքնասեր, անողնաշար կմկմացողները

Արցախի Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպել է կմկմոցների շարք։ Առաջինը կմկմալու հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանի մեղքով Բաքվի բանտում հայտնված Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի թիկնապահին։ Կմկմալու իր փառահեղ կարողությունների ցուցադրության երկրորդ հնարավորությունը տրված էր Նիկոլ Փաշինյանի մեղքով Բաքվի բանտում հայտնված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հորեղբոր որդուն։

Սրանց կմկմոցների գլխավոր խնդիրը զգուշավոր կմկմոցն է, որպեսզի իրենց կմկմալու ընթացքում հանկարծ չարտաբերեն Նիկոլ Փաշինյանի անունը, ում մեղքով Արցախը հանձնվել է թշնամուն, Արցախի ողջ բնակչությունը դարձել ցեղասպանության ու բռնի տեղահանության զոհ, կործանվել է Արցախի պետականությունը, իսկ իրենք դեռ կմկմում են այդ ամենի հեղինակ Հայաստանի կառավարության ստորին օղակների հետ «հսմագործակցության» մասին, որպեսզի լուծեն թոշակների, նպաստների ու կոմունալ ծախսերի փոխհատուցում ստանալու հարցերը»,։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում