Ներքին 2 տարի առաջ - 22:03 10-11-2023

ՀՀ վարչապետն անդրադարձել է Գրանադայի հանդիպման բաց թողնված հնարավորությանը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովում» անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Գրանադայի հանդիպման բաց թողնված հնարավորության հետ կապված հարցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գրանադայի հանդիպումն ու դրա ֆորմատը փաստացի համաձայնեցվել էր դեռևս 2023 թ.-ի հուլիսի 15-ին` Բրյուսելում, հետևաբար, այստեղ մեկ շաբաթ, կամ տասն օր, կամ նույնիսկ մեկ ամիս առաջվա պլանավորման հարց չէր։

«Մենք երեքս՝ նախագահ Միշելը, նախագահ Ալիևը և ես, համաձայնության էինք հասել դրա մասին, և մենք նախնական համաձայնություն ունեինք Գրանադայի հանդիպման ֆորմատի վերաբերյալ, ինչը կարծեմ` տեղի էր ունեցել հունիսին։ Այնտեղ տեղի ունեցավ առաջին հնգակողմ հանդիպումը, և նախնական համաձայնության հասանք, որ հաջորդ հնգակողմ հանդիպումը տեղի կունենա: Շատ կարևոր հանգամանք է, որ մասնակիցների ցանկն այդտեղ որոշվել էր, և դրանից հետո` հուլիսի 15-ին, մենք վերահաստատեցինք դա Բրյուսելում»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել էր։

«Մենք չգիտեինք, ինձ տեղյակ չէին պահել, որ կա այլ օրակարգ, քանի որ երբ մենք նախապատրաստվում էինք Գրանադայի հանդիպմանը, ընկալումն այնպիսին էր, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի նախագահի հրաժարվելը, կարծում եմ, կապված չէր այլ հանգամանքների հետ, դա ընդամենն արդեն իսկ համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր»,- պարզաբանել է Փաշինյանը։ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովում» անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Գրանադայի հանդիպման բաց թողնված հնարավորության հետ կապված հարցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գրանադայի հանդիպումն ու դրա ֆորմատը փաստացի համաձայնեցվել էր դեռևս 2023 թ.-ի հուլիսի 15-ին` Բրյուսելում, հետևաբար, այստեղ մեկ շաբաթ, կամ տասն օր, կամ նույնիսկ մեկ ամիս առաջվա պլանավորման հարց չէր։

«Մենք երեքս՝ նախագահ Միշելը, նախագահ Ալիևը և ես, համաձայնության էինք հասել դրա մասին, և մենք նախնական համաձայնություն ունեինք Գրանադայի հանդիպման ֆորմատի վերաբերյալ, ինչը կարծեմ` տեղի էր ունեցել հունիսին։ Այնտեղ տեղի ունեցավ առաջին հնգակողմ հանդիպումը, և նախնական համաձայնության հասանք, որ հաջորդ հնգակողմ հանդիպումը տեղի կունենա: Շատ կարևոր հանգամանք է, որ մասնակիցների ցանկն այդտեղ որոշվել էր, և դրանից հետո` հուլիսի 15-ին, մենք վերահաստատեցինք դա Բրյուսելում»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել էր։


«Մենք չգիտեինք, ինձ տեղյակ չէին պահել, որ կա այլ օրակարգ, քանի որ երբ մենք նախապատրաստվում էինք Գրանադայի հանդիպմանը, ընկալումն այնպիսին էր, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի նախագահի հրաժարվելը, կարծում եմ, կապված չէր այլ հանգամանքների հետ, դա ընդամենն արդեն իսկ համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր»,- պարզաբանել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում