Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 11:42 09-11-2023

ՔՊ-ականներին միավորում է ստախոսությունը. իրավապաշտպան

Իրավապաշտպան, խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․

Շատ քիչ ՔՊ-ականների եմ ճանաչում անձամբ։ Տարիքային տարբերությունն է, հավանաբար, պատճառը։ Բացի այդ, նրանք (նրանց մեծ մասը) քաղաքական զարգացումների ակտիվ մասնակիցներ չեն եղել։ Ովքեր եղել են՝ նրանց մասին իմացել եմ։ Եթե անձամբ չեմ էլ ճանաչել, ապա լսել եմ, որ կան։ 2008-ից հրապարակում եղածներին տեսել եմ։ Շատ լավ երիտասարդներ էին։ Շատ դրական եմ նրանց այդ շրջանը հիշում։
Ի տարբերություն ՔՊ-ականների, 1990-ականներից գործունեություն ծավալած քաղաքական գործիչներից շատերին ճանաչել եմ անձամբ։ Երեւի բոլոր երեւացող դեմքերի հետ շփվել եմ։ Շատերի հետ, անկախ կուսակցական պատկանելությունից, շփվել ու ընկերություն եմ արել։ Շատերի հետ շփվել, բայց ընկերություն չեմ արել։ Ոմանց հանդիպել ու լսել եմ հաճույքով։ Ոմանց տեսնել ու լսել անգամ չեմ ցանկացել։ Նրանք եղել են տարբեր։ Նույն կուսակցությունների անդամները տարբեր են եղել։ Եթե հարց ծագի, ապա հանպատրաստից դժվար կլինի պատասխանելը, թե հատկապես ինչն է միավորել կամ միավորում նույն կուսակցությունների անդամ այդքան տարբեր մարդկանց։

Իսկ ահա ՔՊ-ականների դեպքում պատասխանը, գոնե ինձ համար, հստակ է։ Նրանց միավորում է ստախոսությունը։ Բոլոր ՔՊ-ականները, որոնց իշխանության գալուց հետո առնչվել եմ ՝ ստախոս են դուրս եկել։

Զարմանալի է, բայց այդպիսին են դառնում նաեւ նրանք, ովքեր ընդգրկվում են նրանց թիմում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք