Ներքին 2 տարի առաջ - 08:55 09-11-2023

Արտերկրում գտնվող արցախցիներն արտաքսվելու դեպքում կուղարկվեն Հայաստան, ոչ թե Ադրբեջան

Մինչև Արցախի օկուպացիան ու բռնի տեղահանումը բազմաթիվ արցախցիներ գտնվել են Հայաստանից դուրս՝ արտերկրում, շատերն էլ բռնի տեղահանումից հետո են լքել Հայաստանը։ Նրանք ունեն ՀՀ անձնագիր, բայց գրանցված են Արցախի շրջանների համայնքներում։

Քանի որ Կառավարությունը ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ արցախցիները պետք է դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, այս ֆոնին խոսակցություններ են շրջանառվում, որ արտերկրում գտնվող արցախցիները որևէ խնդիր ունենալու և արտաքսվելու դեպքում ուղարկվելու են Ադրբեջան, քանի որ գրանցված են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետությունում։

Պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Հայաստանի միգրացիայի ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին․

«Քանի որ բոլոր արցախցիները ստացել են ժամանակավոր փախստականի կարգավիճակ և գտնվում են ՀՀ պաշտպանության ներքո, արտերկրից արտաքսվելու դեպքում ուղարկվելու են Հայաստան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը