Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:38 04-11-2023

Երեկ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով երևի ամենաառանցքային նիստն էր․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երեկ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով երևի ամենաառանցքային նիստն էր։ Օգտվելով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հնարավորությունից՝ մենք միջնորդել էինք դատարան հրավիրել փաստացի Արմենի մահավճիռը ստորագրած անձին՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին։

Դատարանում շատ հետաքրքիր բաներ պարզվեցին։

Նախ, փորձագետին հարցրեցինք հետևյալը՝ հնարավո՞ր է փորձագետի եզրակացության «հետևություններ» հատվածում գրել ինչ-որ միտք, որի մասին ՈՉԻՆՉ գրված չէ եզրակացության հետազոտական հատվածում։ Բնականաբար պատասխանեց՝ ոչ։

Հետո հարցրեցինք՝ բա ինչպե՞ս կբացատրեք, որ ձեր ստորագրած եզրակացության «հետևություններ» հատվածում գրել եք, որ արմենը «ազգային թշնամանք է հարուցել», բայց եզրակացության հետազոտական հատվածում այդ մասին ՈՉԻՆՉ չեք գրել։ Անգամ «թշնամանք» բառը ընդհանրապես չեք էլ գործածել։ Պատասխանեց՝ դե կրկնաբանությունից խուսափելու համար։ Հետո ավելի «հետաքրքիր» շրջադարձ եղավ։ Փորձագետը մտածեց-մտածեց ու նշեց, որ չպետք է գրեր «ազգային թշնամանք». ճիշտը «ներազգային թշնամանք» գրելն էր։

Մենք մի տարի է մեզ ճղում էինք, ասում էինք՝ շիրակցին, արարատցին, արցախցին, սյունեցին «ազգ» չեն՝ ո՞նց եք ասում «ազգային թշնամանք»։ Ասում էին՝ մենք ի՞նչ։ Հենա՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսորն է ասել։ Իսկ հիմա դոկտոր-պրոֆեսորը ասում է՝ «չէ. «ներազգային» պիտի լիներ»։ Իսկ «ներազգային»-ը հանցակազմ չէր պարունակում։

Հիշեցնեմ, որ եզրակացության մեջ չգիտես որտեղից հայտնված այդ «ազգային թշնամանք» բառերը Արմենին կյանք արժեցան։

Անցնենք առաջ։ Հարցրեցինք՝ դոկտոր-պրոֆեսոր, Դուք ամբողջ ելույթն ե՞ք լսել, թե՞ միայն ինչ-որ հատված։ Պարզվեց՝ միայն ինչ-որ հատված։ Հարցրեցինք՝ բա ձեր իսկ մեջբերած մասնագիտական գրքերում ասվում է, որ պիտի ամբողջը ուսումնասիրեք, որ ճիշտ ընկալեք խոսքը։ Ասում է՝ «այո՛, դա լեզվական փորձաքննության հիմնարար սկզբունք է։ Բայց ես լսել եմ այն, ինչ ինձ տվել են» ։ Պարզ է, չէ՞, որ կոնտեքստից կտրել-տվել են այն, ինչն իրենց պետք էր։

Եվ վերջում ամենաթերևս ամենակարևորը։ Ասում ենք՝ պրոֆեսոր, քանի՞ օրում եք կատարել փորձաքննությունը։ Ասում է՝ մոտ տասը. ավելի կարճ ժամանակում անհնար էր։ Ասում ենք՝ հնարավոր է՞ երեք օրում արած լինեիք։ Ասում է՝ բացառված է։ Հետո բացում ենք թղթերը ու ի՞նչ ենք տեսնում. ուրբաթ օրը պրոֆեսորին ներգրավել են փորձագետ, իսկ երեք օրից՝ երկուշաբթի օրը, թուղթն արդեն ստորագրած էր։ Նույն օրը՝ մայիսի 16-ին, Արմենին խայտառակ ձևով ձերբակալում են, ստորացնելով բերում են բաժին, դա տեսագրում-քցում են համացանց։

Ուղիղ երկու ամսից էլ տեղի ունեցավ ողբերգությունը… Որովհետև չգիտես՝ որտեղից, չգիտես՝ ում դրդմամբ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի եզրակացության մեջ «հայտնվեցին» «ազգային թշնամանք» բառերը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ