Ներքին 2 տարի առաջ - 20:11 02-11-2023

Մանկապարտեզ ունենք, որի պայմանները ձեզ ցույց տամ, կասեք՝ սա Երևանում չի. Ավինյան

Եկեք հիմա գնանք Ծարավ Աղբյուր և տեսնենք ինչ վիճակ է այնտեղ: Ծարավ Աղբյուրում բավականին խիտ շինարարություն է իրականացվել, այնտեղ, որտեղ մանկապարտեզ պետք է կառուցվեր, այնտեղ ևս մեկ բազմաբնակարան շենք է կառուցվել: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի դիտարկմանը, որ պետք է նորակառույց շենքերի կառուցապատողներին պարտադրել մանկապարտեզ կառուցել տարածքում։

«Հիմա Երևան քաղաքը այդ թաղամասին կից համայնքային հող է գտել՝ 3000 քմ-ից քիչ ավել, որտեղ պլանավորում է հաջորդ տարվանից կառուցել մանկապարտեզ: Այո, երբ դուք այդ ծավալի շինարարություն իրականացնում եք, դուք պետք է նախատեսեք մանկապարտեզի, որոշ դեպքերում նաև դպրոցի համար տարածք: Ինչ վերաբերում է Երևանի այլ մանկապարտեզների հիմնանորոգմանը, այս տարի միայն 24 մանկապարտեզ է հիմնանորոգվելու և հանձնվելու շահագործման, որոնց մեծ մասը նվազագույնը 8 խմբանի են: Երևանում կան մինչև 12 խմբանի մանկապարտեզներ: Մեր նպատակն է 3 տարվա ընթացքում այդ բոլոր խնդիրները լուծել: Ժողովուրդ ջան, անընդհատ ասում ենք՝ Երևանը այսքան տարի ֆինանսավորվել է, բան… եկեք գնանք, ես ձեզ ցույց տամ, օրինակ՝ Հոգեկան առողջության կենտրոնի առաջին հարկում մենք մանկապարտեզ ունենք, որ պայմաններն էլ ձեզ ցույց տամ, կասեք՝ սա Երևանում չի: Եկեք տանեմ Կիլիկիայի մանկապարտեզը ձեզ ցույց տամ, որը վթարային շենքում է: Անընդհատ ասվում է, որ Երևանը շատ է ֆինասավորվել տարիներ շարունակ, իրականում Երևանը և մյուս համայնքները թերֆինանսավորվել են տասնամյակներ շարունակ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում