Ներքին 2 տարի առաջ - 19:38 02-11-2023

Փաշինյանը Սահմանադրությունը մի կողմ է դրել ու իր տգիտության վրա վերացական մի բան է կառուցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին, նման միտք արտահայտեց․ «Արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով»։

Փաստորեն, ՀՀ անձնագիր ունեցող Արցախի քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Ի՞նչ է սա նշանակում, կամ ե՞րբ ու որտե՞ղ էին հայտարարել, որ արցախցիները պետք է դիմեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, պարզ չէ։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ չի հասկանում, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ անձնագրերի բլանկի վրա գրված է, որ այդ անձնագիրը ՀՀ սեփականությունն է, և այդ անձնագիրը կրողի համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետությունը անձնագիր է տվել այդ քաղաքացուն, ապա հարց է առաջանում, եթե նա Հայաստանի քաղաքացի չէ, ինչո՞ւ է նրան Հայաստանի քաղաքացիություն տվել։ Ես դա չեմ կարողանում հասկանալ։ Այդ մարդիկ Հայաստանի քաղաքացիներ են, ովքեր բնակվել են Արցախի Հանրապետությունում, հակառակ պարագայում ՀՀ-ն չէր կարող նրանց անձնագիր տալ․․․ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, օրենքները, ամեն ինչը դրել է մի կողմ, ու ինքը իր տգիտության, ցնդաբանությունների վրա կառուցում է մի հատ վերացական բան։ Ինքը ասում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ինչ-որ հայտարարություններ է ստորագրում․ նոյեմբերի 9-ին, հոկտեմբերի 6-ին, որոնց իրավունքը ինքը չունի, նոր տերմիններ է սահմանել՝ անկլավ, որը մեր Սահմանադրությամբ ու օրենքներով չկա, ասում է՝ պատրաստ եմ դրանք տալ այլ պետության, ասում է՝ Հայաստանի քաղաքացին Հայաստանի քաղաքացի չէ։ Այսինքն՝ նա մեր երկրի Սահմանադրությունն ու օրնեքները մի կողմ է դրել ու իր համար մի վերացական, իշխանությունը պահելու շահերով մոտիվացված ցնդաբանություններով հասարակարգ է կառուցում, ինչը որ ապօրինությունների շարք է»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են