Ներքին 2 տարի առաջ - 10:32 30-10-2023

Ադրբեջանի հետ համաձայնեցվել են խաղաղության 3 հիմնարար սկզբունքներ. Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնարար սկզբունքը համաձայնեցված են։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ։

Այս թվերի ճշգրտությունը նաև քննադատությունների առաջիկա թիրախ է դառնում, կլոր թվերի նկատմամբ ավանդական անվստահությունը այստեղ է աշխատում»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ թվերը վերցված են 1977 թվականին հրատարակված խորհրդային հանրագիտարանից։

«Երկրորդ սկզբունքով կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է ելնել այն իրողությունից, որ խորհրդային միության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը ճանաչել են Ալմաթիի հռչակագրով»,- ասել է Փաշինյանը։

«Երրորդ սկզբունքով բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։ Դրանք գործելու են հավասարության հիմունքներով»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում