Ներքին 2 տարի առաջ - 20:16 27-10-2023

Իմպոտենտ ընդդիմությունը, բացի ԱԺ-ում ծեծ ուտելուց, որևէ հակազդեցություն չի կարողանում ցույց տալ. Զոհրաբյանը՝ արցախցիների անձնագրերի մասին

«Այս կառավարությունը ինչ ուզում, ասում ու անում է։ Երբ բացում ես Արցախի քաղաքացիների անձնագրերը, նույնն է, ինչ իմը, այնտեղ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Նույն տրամաբանությամբ ես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ», - այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի հայտարարությանը, թե արցախցիների ունեցած կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն, այլ տրվել են ճամփորդությունների մեկնելու համար։

Զոհրաբյանն անդրադարձավ նաև խորհրդարանական ընդդիմությանը՝ ասելով, որ նրանք ոչ մի հակազդեցություն չեն կարողանում ունենալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների վրա. «Այս իմպոտենտ և անգործունակ ընդդիմությունը որևէ իրական հակազդեցություն չի կարողանում ցույց տալ, բացի Ազգային ժողովում պարբերաբար ծեծ ուտելուց։ Իմ անձնագիրը որևէ բանով չի տարբերվում Արցախի քաղաքացու անձնագրից։ Այդ նույն անձնագրով նրանք հատել են սահմանը, ինչպես ես. որևէ խնդիր չէր կարող լինել»։

Հարցին՝ սա փոխնախարար Արփինե Սարգսյանի՞ տեսակետն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի և իր ողջ քաղաքական թիմի, Զոհրաբյանն ասաց, որ ոչ մի նախարար կամ փոխնախարար անձնական տեսակետ հայտնել ուղղակի չի կարող, քանի որ նրանք միայն 1 մարդու տեսակետ են բարձրաձայնում. «Որպես իրենց անձնական տեսակետ նրանք ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի տեսակետը։ Չեմ կարծում, որ ինչ-որ մի փոխնախարար այդքան դուխ ունենար սեփական տեսակետ ունենալու համար։ Նիկոլ Փաշինյանի թիմում լինելու համար պետք է լինել հայրենադավ ու ամենակարևորը պաշտել թուրքին և չունենալ սեփական կարծիք։ Կուռքը տվյալ դեպքում Նիկոլն է»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը