Ներքին 2 տարի առաջ - 09:00 27-10-2023

Հպարտ քաղաքացուց՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ

ՀՀ կառավարության հոկտեմբերի 26-ի որոշմամբ, բռնի տեղահանված արցախցիներին տրվում է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը հենց փախստականի կարգավիճակն է, և «այնուհետև արդեն նրանց սոցիալական երաշխիքները և, ըստ արդարադատության նախարարի պարզաբանման՝ հայաստանյան իշխանությունների հետագա անելիքները պայմանավորված են լինելու հենց այդ հստակեցված կարգավիճակով»։

Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունը մտադիր է իր տարածքում դեռևս մնացած մյուս 90000 արցախցիների համար բացել աշխարհի 4 կողմերը՝ Հայաստանը լքելու «հնարավորություն տալով» արցախցիներին։ Ինչո՞ւ։ Քանի որ դրանով ՀՀ գործող իշխանությունները ստանում են պետբյուջեի միջոցների «տնտեսման» հնարավորություն, բայց որ ավելի կարևոր է, Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալման ինչ-որ գործընթացին՝ արցախցիների կողմից հնարավոր մասնակցելու վտանգի չեզոքացում։

Գաղտնիք չէ, որ ՀՀ գործող իշխանությունները արցախցիների և Արցախի նկատմամբ, առհասարակ, ինչպիսի վերաբերմունք ունեն։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության պատասխանատու պաշտոնյաները՝ ՆԳ նախարարը, մամլո քարտուղարը, բառի բուն իմաստով սարսափահար են լինում «Արցախ» անվանումը նշելով, այն հապշտապ փոխարինելով «Լեռնային Ղարաբաղ»-ով։ Գուցե սա էմոցիոնալ առումով արված դիտարկում է, սակայն երևույթն առհասարակ վկայում է այն մասին, որ Արցախի հանձնմամբ պայմանավորված՝ արցախցիներին ՀՀ տարածք ընդունելը հարկադրաբար արված քայլ էր, ինչը ստիպում է կառավարող խմբին՝ տարատեսակ միջոցների կիրառմամբ շարունակաբար նվազեցնել արցախցի հայերի քանակը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․