Ներքին 2 տարի առաջ - 09:09 26-10-2023

Ավագյումյան հիմնադրամը 6 ամիս աջակցություն կտրամադրի տեղահանված արցախցիներին

Լիրա Ավագյումյանի անվան բարեգործական հիմնադրամը շուրջ 6 ամիս աջակցություն կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին։ Oragir.News-ի հետ զրույցում Լիրա Ավագյումյանի անվան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սերգեյ Գուրգենյանն ասաց, որ հիմնադրամը երկար տարիներ բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Այս անգամ ծրագիրը սկսել են Գեղարքունիքի մարզից՝ հաշվի առնելով լեռնային դիրքը։ Այս պահին առաջնային օգնություն՝ չոր սնունդ, տրամադրում են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, առաջիկայում կտրամադրվի նաև տաք հագուստ։

«Կապվել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուների հետ՝ պարզելու, թե առաջնահերթության կարգով ինչի կարիք ունեն տեղահանվածները։ Այս պահի դրությամբ եղել են Հայաստանի 5 քաղաքներում՝ Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս, Սևան։ Մոտ 3500 տեղահանված արդեն ստացել են հումանիտար օգնություն»,- ասաց հիմնադրամի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում