Ներքին 2 տարի առաջ - 10:58 25-10-2023

Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել պատվեր կատարող. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
Ներկայացված 3 թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու:

Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է։ Վերջինս իր ելույթում նշեց, որ այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը խաղաղությունն է․ «Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ, ամենամեծ խնդիրը խաղաղությունն է, որին հասնելու ճանապարհը մեկն է` ուժեղ պետություն, որը ենթադրում է ուժեղ դատական իշխանություն»:

Հովսեփյանը շեշտեց, որ Հայաստանն իր համար սրբություն է․ «Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, հայրենիքը սիրում են այն շենացնելով»։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին` Նաիրա Հովսեփյանն ասաց, թե ինքը միշտ հպարտ է քայլել: «Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ։ Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ, սա անհերքելի ապացույց է», - ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը