Ներքին 3 տարի առաջ - 23:36 24-10-2023

Երևանում պարեկներն իրականացրել են «Յաշիկով մտածողները տեղ չեն հասնի» օպերացիան. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով oրեր առաջ ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկներն իրականացրել են «Յաշիկով մտածողները տեղ չեն հասնի» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչներ 25-ամյա Արման Պ.-ն և 24-ամյա Խաչիկ Ռ.-ն երթևեկում են Mercedes G մակնիշի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով և իրենց մոտ ունեն հատուկ կտրոն:

Պարեկները փայլուն օպերացիայի արդյունքում այնպես են «զախվատ արել» «յաշիկավարներին», որ չեն կարողացել հատուկ կտրոնը թաքցնել: Երկու դեպքերով էլ ոստիկանությունում ձևակերպվել են փաստաթղթեր և փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության՝ Խաչիկ Ռ.-ի դեպքով Շենգավիթի քննչական բաժին, իսկ Արման Պ.-ի դեպքով՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, իսկ ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին