Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:00 23-10-2023

Հոգեպես Արցախում ենք. արցախյան ժենգյալով հացը Ստեփանակերտի շուկայից հասել է Երևան

Արցախում՝ Ստեփանակերտի շուկայում, 20 տարուց ավելի ժենգյալով հաց պատրաստող և վաճառող տիկին Դոնարան և տիկին Արմինե բռնի տեղահանվելուց հետո իրենց աշխատանքը շարունակում են Երևանում՝ Նոր Նորքում:

Արցախցի կանայք Oragir.News-ի հետ զրույցում ասացին՝ թեկուզ շրջափակման մեջ, բայց աշխատում և մի կերպ ապրում էին, կարևորն իրենց հայրենի Արցախում էին:

«Վիճակը, երբ ավելի վատացավ, արդեն ցորեն էինք գնում, ալյուր սարքում, մի կերպ դիմադրում էինք...
Սեպտեմբերի 19-ին անիծված թշնամին մեզ «անակնկալ» արեց, մեր կառավարությունն էլ բոլորիս ծաղրեց, մի օրվա ընթացքում մեզ տարհանեցին: Սկզբում ասացին՝ մինչև դեկտեմբերի 31-ը պետք է մնանք, բայց օր օրի քաղաքը դատարկվում էր...»,- պատմեց տիկին Արմինեն:

Նրա խոսքով, թեև Երևանում նոր են սկսել գործունեություն ծավալել, բայց արդեն մեծ պահանջարկ կա, պատվերները նաև զանգերով են լինում:

Տիկին Դոնարան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թեև գոհ է Հայաստանում իրենց ցուցաբերված ուշադրությունից, բայց դեռ չի հարմարվել, հոգեպես Արցախում է՝ իր ծննդավայրում.

«Հոգեպես ամեն օր մեր տանն ենք, բայց ոչինչ, ինչ անենք, սա էլ է մերը, կսովորենք...»:

Արցախյան ժենգյալով հացը համտեսել ցանկացողները կարող են մոտենալ Նոր Նորքի Թոթովենց 2/4 հասցե կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 097251630, 033251630:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում