Ներքին 2 տարի առաջ - 20:43 19-10-2023

Արցախցի վարորդներին պարեկները տուգանում են 100․000 դրամ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով

ՀՀ պարեկային ծառայության աշխատակիցները տուգանում են արցախցի վարորդներին ԱՊՊ չունենալու կամ վարորդական իրավունքի բացակայության, դրա ժամկետի լրանալու համար։ Ցեղասպանությանից մազապուրծ փախած մեր հայրենակիցներից շատերը հնարավորություն չեն ունեցել իրենց հետ բերել անհրաժեշտ իրերը, շատերը կորցրել են դրանք բռնագաղթի ճանապարհին, այնինչ պարեկները որևէ ապրումակցում չեն ցուցաբերում։

Այս մասին ահազանգել է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․ «Արդեն երրորդ ահազանգն եմ ստանում այն մասին, որ ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով…

Է՛ս ա եվրոփարիսեցիների հոտնկայս ծափահարություններին արժանացած «ժողովրդավարությունը»։

ԼՐԱՑՈւՄ. Գրառումը կատարելուց հետո ինձ մեսինջերով տեղեկացրեցին ևս 4 նման դեպքերի մասին։ Փաստորեն համատարած, աջ ու ձախ տուգանում են»,-գրել է փաստաբանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը