Մամուլ 2 տարի առաջ - 07:04 17-10-2023

Հայկ Մարությանի գործերը փորփրում են իրավապահները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր առիթներով գրել է, որ Հայկ Մարությանի օրոք բազմիցս եղել են չարաշահումներ, որոնց մի մասի մասին նախկին քաղաքապետն իմացել է, մի մասի մասին էլ չի տեղեկացել թերևս այն պատճառով, որ հաճախ չէր ներկայանում աշխատանքի:

Մասնավորապես, հայտնի է, որ աղբատար մեքենաների դիմաց քաղաքապետը շինթույլտվություններ բաժանեց տարբեր գործարարների, հետո խոստովանեց այդ մասին, սակայն այդ մեքենաներից շատերն անսարք վիճակում հայտնվել են Երևանի քաղաքապետարանի ավտոպարկում։

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները երեկ մի քանի հետաքրքիր տվյալներ փոխանցեցին: Մասնավորպես, 2019-2021 թվականներին Երևան քաղաքի վարչական շրջաններին չի տրամադրվել 50 հազար 501 խորանարդ մետր ասֆալտի տաշվածք, որն արժեցել է շուրջ 288 մլն դրամ։ Չհիմնավորված կամ առերևույթ չկատարված 23 հազար 827 քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների համար էլ ավել է վճարվել 84 մլն դրամ։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների՝ հենց Մարությանի օրոք են կատարվել գնումներ, որոնք եղել են այլ բան, սակայն գրանցվել է որպես ասֆալտապատում և այդ նպատակով հատկացվել է 178 մլն դրամ։ Այս գործարքը եղել է ձմռանը և ոչ ոքի մոտ կասկած չի առաջացել՝ ինչպես է ստացվում, որ ամռանն ամիսներով երկարաձգվում է ասֆալտապատումը, իսկ ձմռանը ասֆալտապատման համար միլիոններ է հատկացվում։

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով մեկնաբանություններ ստանալ Մարությանից, բայց, ինչպես միշտ, նա անհասանելի է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի