Ներքին 2 տարի առաջ - 18:38 13-10-2023

Թագուհի Թովմասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանի հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Լեռնային Ղարաբաղի ԿԳՄՍ նախկին նախարար, Լեռնային Ղարաբաղի նախագահի՝ կրթության հարցերով խորհրդական Լուսինե Ղարախանյանը եւ սփյուռքի հարցերով խորհրդական, «Գոյ» մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:

Քննարկվել են Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանն ու դրա հետեւանքներին վերաբերող հարցեր:

Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ միջազգային ճանաչման հարցը, ինչպես բազմիցս է նշել, այլընտրանք չունի եւ խնդրել է դեսպանին գործուն քայլեր իրականացնել հարցը միջազգային հարթակներում լսելի դարձնելու ուղղությամբ: Պատգամավորը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից ժողովրդի բռնի տեղահանությունից հետո, ի թիվս այլ հրատապ հարցերի, անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանում արցախահայության ադապտացմանը, նրանց ապահովել աշխատանքով, ինչպես նաեւ պահպանել ԼՂ մշակութային արժեքները:

«Լեռնային Ղարաբաղի նախագահը երկրի լուծարման մասին փաստաթուղթը ստորագրել է ճնշման տակ, իսկ մենք գիտենք, որ ճնշման ներքո ստորագրված փաստաթուղթն իրավազորություն չունի: Մենք մի օր պետք է վերադառնանք մեր հայրենիք»,- ասել է Թագուհի Թովմասյանը:

ԼՂ պաշտոնյաներն էլ նշել են, որ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է իրականացրել՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, թույլ չտա, որ ոչնչացվեն մշակութային արժեքները:

Դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունը մշտապես Հայաստանի կողքին է: Նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում