Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:00 13-10-2023

Ադրբեջանցիները երկու տեսանյութ են հրապարակել, որոնցից երևում է իրենց հանցագործությունը

Երեկ համացանցում ադրբեջանցիները հերթական քարոզչական տեսագրություններն են հրապարակել Արցախից։ Դրանցից ուշագրավ են հատկապես երկուսը․ առաջինում երևում է Հաթերք գյուղի գերեզմանոցը և Արցախյան գոյամարտի նահատակների հուշարձան- կոթողը։ Արցախը օկուպացնելուց և բնիկ ժողովրդին բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանը փորձում է աշխարհին ցույց տալ, թե ինքը իբր հանդուրժող է։ Այնինչ նույն հաթերքցիներն ընդամենն օրեր առաջ են հողին հանձնել գլխատված 17-ամյա երիտասարդին, ով սեպտեմբերյան երկօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել, ապա գլխատվել էր ադրբեջանցի զինծառայողների կողմից։

Ադրբեջանցիների հրապարակած մյուս ուշագրավ տեսանյութը անուղղակի ապացույց է պարունակում, որ Արցախը նույնիսկ ամբողջությամբ գրավելուց և ցեղասպանության ենթարկելուց հետո ադրբեջանցիները չեն հանգստացել։ Եվ անգամ ՄԱԿ-ի իբր աչալուրջ հսկողության տակ շարունակում են սպանել Ստեփանակերտում մնացած մի քանի տասնյակ մարդկանց։

Ստեփանակերտում արված տեսագրության մեջ երևում են բոլոր նրանք, ովքեր մնացել են Արցախի մայրաքաղաքում։ Օրինակ՝ կարմիր վերնաշապիկով տղամարդը, ով քաղաքում հայտնի է Գիպսի Միշիկ մականոււնով, ինչ-որ մեկին՝ հավանաբար, խոհարարուհուն, իր երկրորդ մայր է կոչում։

Սակայն ստեփանակերտցիները պատմում են, որ մայրաքաղաքը չի լքել նաև առաջին կարգի հաշմանդամ Ֆրեդ Հայրապետյանը, ով այդ տեսագրության մեջ չկա։




Oragir.News-ը կապ է հաստատել Ք․ Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի աշխատակիցներից մեկի հետ, ով ևս հաստատել է Ֆրեդի՝ Ստեփանակերտում մնալու փաստը։

Ստացվում է, որ ամենայն հավանականությամբ, Ֆրեդ Հայրապետյանն այլևս չկա, և ոչ ոքի չի հուզում այդ փաստը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Ձեզ գուցե հետաքրքրի