Ներքին 2 տարի առաջ - 15:20 13-10-2023

Քննչական մարմինն անգործություն է դրսևորում․ Լևոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի հայտարարությունը.


«Երկու օր առաջ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և ոստիկանության թվով երկու ծառայողների միջև առերես հարցաքննությունը:

Հայտնում ենք նաև, որ նման վարութային գործողության անհապաղ կատարման պահանջ ներկայացվել էր դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, և դա կատարելու փոխարեն, անտեսելով անմեղության և ազատության կանխավարկածները՝ քննչական մարմնի կողմից ներկայացվել էր կալանքի միջնորդություն:

Սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ փաստաբանական խմբի կողմից այդ թվում գրավոր մի շարք բողոքներ են հասցեագրված անգործության վերաբերյալ: Բողոքներ ներկայացվել էր նաև Դատախազություն:

Արդյունքում բավարարելով համապատասխան բողոքը, քննչական մարմինն ապահովել է առերես հարցաքննությունները:

Հատկանշական է, որ Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու պայմաններում, նման փաստացի անգործությունը, նվազագույն ջանասիրության բացակայությունը ոչ միայն քրեադատավարական էական խախտում է, այլև փաստարկված հիմնավորում է, որ առանց որևէ հիմքի անձը սեպտեմբերի 22-ից անազատության մեջ է:

Փաստաբաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան,
Արամ Վարդևանյան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը