Մամուլ 2 տարի առաջ - 08:10 13-10-2023

«Հայաքվեի» նախագիծը՝ լակմուսի թուղթ․ ՔՊ-ականները փակ քննարկում կանցկացնեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեեւ ՔՊ-ականներն Արցախի կազմալուծումը փորձում են գցել Արցախի 17 օրական իշխանությունների եւ նրանց շնորհավորած հայաստանյան ընդդիմության «գրպանը», սակայն չեն պատրաստվում հավանություն տալ «Հայաքվեի» նախագծին, որով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր Արցախը կճանաչեն որեւէ այլ երկրի կազմում։

Տրամաբանությունը հուշում էր, որ ՔՊ-ն պետք է կողմ քվեարկի նախագծին, քանի որ պնդում է, որ Արցախը հանձնվել է արցախյան իշխանությունների ձեռքով՝ «կապիտուլյացիոն» որոշմամբ: Սակայն իրենք լավ են հասկանում, որ սա Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայի պայմանավորվածությունների եւ հետագա հայտարարությունների հետեւանքն է, որով փաստացի Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում: Եվ առաջիկայում էլ այդ ամենը կփաստաթղթավորվի «խաղաղության» պայմանագրով։

Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ «Հայաքվեի» նախագծի վերաբերյալ հատուկ փակ քննարկում է լինելու, որ հասկանան, թե ՔՊ-ն մերժումն ինչ «կռուտիտով» հրամցնի հանրությանը։ Ի դեպ, ՔՊ-ում հակված չեն նախագիծը քննարկել արագընթաց կարգով, այն, հավանաբար, օրակարգ կբերվի դեկտեմբերի վերջերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում