Ներքին 2 տարի առաջ - 19:09 12-10-2023

Մատենադարանն արժեքավոր ձեռագրերով համալրելու համար պարգևատրվել է Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը Մատենադարանին նվիրաբերել է բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, որոնք ձեռք է բերել աշխարհի տարբեր երկրներից, տարբեր աճուրդներից և հավաքորդներից: Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյանին Լոնդոնի համալսարանի «Հեյտրոպի» քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Նա երկար տարիներ (1975-2012 թթ.) եղել է Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատուն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Մատենադարանին՝ արժեքավոր ձեռքբերման համար և նշել. «Այս օրերին կենտրոնացած ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների և ստեղծված իրավիճակով պայմանավորված մարտահրավերների վրա, որոնց լուծման համար մեծ ջանքեր են պահանջվում: Սակայն շատ կարևոր է նաև մոռացության չմատնել պատմամշակութային արժեքների պահպանության կարևոր խնդիրը, որովհետև արժեքները նպաստում են նաև համընդհանուր դիմակայության բարձրացմանը: Մատենադարանին փոխանցվող վավերագրումներն այն կարևոր փաստերն են, որոնք ապահովում են պատմության շարունակականությունը և թույլ տալիս ապահովագրել ժառանգության պաշտպանվածությունը: Մեր այսօրվա կարևորագույն խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի տարածքում մշակութային ժառանգության պահպանությունը: Այստեղ ևս կարիք ունենք համախմբելու մեր և ոլորտում մանդատ ունեցող միջազգային կառույցների ջանքերը՝ պաշտպանելու այդ ժառանգությունը»:

Նախարարը բարձր է գնահատել Մատենադարանի և Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի համագործակցությունը և շնորհելով հուշամեդալը՝ այն որակել գնահատանք՝ նրա կատարած մեծ աշխատանքին:

Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի խոսքով՝ Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի հետ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի. 1985 թ.-ից առ այսօր շուրջ 60 ձեռագիր մատյաններ և պատառիկներ է նվիրաբերվել Մատենադարանին: Դրանք վերաբերում են ոչ միայն հայկական մշակույթին ու գիտությանը, այլև ներառում են օտարալեզու ձեռագրեր, որոնք մասնագիտական լուրջ հետաքրքրություն են ներկայացնում:

Արայիկ Խզմալյանի տեղեկացմամբ՝ Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի հետևողականության շնորհիվ Մատենադարանն այսօր համագործակցում է մի կարևոր նախաձեռնության շուրջ. նախապատրաստվում է Հայաստանի սահմաններից դուրս Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի՝ երբևէ հանդիպած ձեռագրերի ցուցակի հրատարակությունը:

Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար. «Ինչ-որ արել եմ, արել եմ լռության մեջ, իմ ողջ կյանքում չեմ փնտրել ուրիշ գործ: Կարծես թե ի ծնե սա պետք է լիներ իմ պարտականությունը. այս մտայնությամբ եմ մոտեցել գործիս: Շատ կարևոր է արտերկրում ունենալ հայկական հարուստ մշակույթը ներկայացնելու նման հնարավորություն»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի