Սպորտ 3 տարի առաջ - 19:11 11-10-2023

Վաղը լինելու է շատ ու շատ դժվար խաղ․ Ալեքանդր Պետրակով

Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա - Հայաստան հանդիպման նախօրեին կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի մամուլի ասուլիսը․

Մարզիչն իր խոսքում ասաց․ «Վաղը լինելու է շատ ու շատ դժվար խաղ։

Մրցակիցը մի քանի խաղերում լավ տպավորություն է թողել՝ արժանի չլինելով պարտության։ Մենք կենտրոնացած ենք առանձին խաղերի վրա՝ հանդիպումից հանդիպում։ Վաղը ամենակարևոր խաղն է։ Երբ գլխավորեցի հավաքականը, ասացի որ պայքարելու են Եվրո-2024-ի ուղեգրի համար»։

Խոսելով հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանի մասին՝ մարզիչն ասաց․ «Նա հիանալի ֆուտբոլիստ է, տպավորությունները լավ են։ Զրուցել ենք, տեսնում եմ, որ նա ինձ հասկանում է, ասել եմ, որ ազգային հավաքականը այլ հարթակ է։ Կլինեն մարզումային ծրագրեր, ավելի լավ կտեսնենք իրեն գործի մեջ»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին