Մամուլ 2 տարի առաջ - 08:18 11-10-2023

Կադրային «ռակիրովկաներ»՝ քաղաքապետարանում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի ավագանու առաջին նիստից ու քաղաքապետի ընտրությունից հետո քաղաքապետարանում մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին: Ամենաարտասովորը թերեւս հայտնի «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանի պարագան էր, ով նախորդ ավագանիում ղեկավարում էր Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի հանձնաժողովը եւ շինթույլտվություններ տալու հարցում տարբեր օղակների հետ գործարքների մեջ էր մտնում: Երեկ այս պաշտոնում ՔՊ-ն առաջադրեց եւ ընտրեց Ալեքսանդր Բադալյանին:

Տեղեկություններ կան, որ Նուարդ Վարդանյանը` հայտնի Ժոկոյի աղջիկը, հնարավոր է թաղապետ նշանակվի: Տեղեկություններ կան նաեւ, որ Ավինյանի մտերիմը` Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն էլ հնարավոր է գործադիր տեղափոխվի՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնին: Այս «ռակիրովկաները» Փաշինյանն անում է, որ Ավինյանին զրկեն ավագանիում կուռ հենարան ունենալուց։ Երեւանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 21-ին։ Այդ օրը տեղի կունենա նաեւ ինաուգուրացիան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում