Ներքին 2 տարի առաջ - 12:26 10-10-2023

Զորամասում մահացած 18-ամյա Նարեկը 6 ամիս առաջ էր զորակոչվել, ընտանիքի միակ որդին էր

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղից էր, ընտանիքի միակ տղան։

«Նարեկը 6-7 ամիս առաջ էր զորակոչվել, Սիսիանում էր ծառայում, տեղեկություններ կան, որ դեպքը հենց այնտեղ է եղել։ Նարեկը տան միակ տղան էր, իրենից փոքր քույր ունի։ Հայրը վարսավիր է, մայրը՝ տնային տնտեսուհի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գարգառի գյուղապետ Գոռ Աղաջանյանը։



Նրա խոսքով՝ տեղեկություններ կան, որ Նարեկը հենց դեպքի օրն էր տուն զանգահարել․
«Դեպքից հետո գյուղում խոսում են, որ Նարեկը հենց այդ օրն է տուն զանգել, մայրիկի հետ է խոսել․․․ Նարեկը շատ յուրահատուկ, համեստ, շնորհքով, հարգանքով տղա էր, ծնողները շատ էին հպարտանում նրանով։ Վերջին անգամ ամռանն ենք տեսել, երբ արձակուրդ էր եկել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը