Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:37 03-10-2023

Գործող իշխանությունը փորձում է մեղքը բարդել այլոց վրա․ Արծվիկ Մինասյան

ԱԺ այս նիստը գումարվում է Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանցագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս Արցախը շրջափակելու, սովամատության մատնելու մեր ժողովրդին, պատերազմի միջոցով բռնի տեղահանություն կազմակերպելու և Արցախը հայաթափելու ակտից հետո: Այս մասին այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Տրամաբանական կլիներ, որ այսօր օրակարգում պետք է առաջին հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծության գնահատման և մեր անելիքների մասին, այսպես կոչված, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը, բայց մենք տեսնում են, որ չկա այդպիսի բան: Գուցե սրա պատճառը նա է, որ քաղաքական մեծամասնությունը և գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունը այս ազգային ողբերգությանը կամ, որ ամենավատն է՝ փորձում է մեղքը բարդել այլոց վրա: Սա ոչ միայն սխալ է, սա վտանգավոր ու կործանարար է: Մեր իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք:

Անգամ հարկ չհամարվեց նիստի սկզբից հարգել մեր զոհերի հիշատակը: Դրան եթե գումարենք այն, որ երեկ էլ ունեցել ենք 1 զոհ»,-ասել է նա:

Մինասյանի խոսքով օրակարգում ներկայացված է նաև հարց, որը հակասահմանադրական ընթացակարգով է ներկայացված․ ԱԺ-ն իրավասու չէ Հռոմի ստատուտի վավերացման հարցը առանց սահմանադրական փոփոխությունների քննարկման առարկա դարձնել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը