Մամուլ 2 տարի առաջ - 09:07 03-10-2023

Որտեղ են Արցախի նախկին նախագահները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ դեռեւս Հայաստան չէին վերադարձել Արցախի նախկին նախագահները եւ մի խումբ պետական, զինվորական գործիչներ, որոնց հետ կապն ընդհատվել էր նախօրեից, եւ անգամ մերձավորները տեղեկություններ չունեին, թե նրանք որտեղ են: Եվ մարդիկ երեկ կոչեր էին հնչեցնում` ուղղված ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանը, ՌԴ իշխանություններին, որ ամեն ինչ անեն՝ վերջիններիս Հայաստան բերելու եւ Բաքվի բանտում գտնվող մեր գործիչներին ազատելու համար:

Հայկական պետության եւ դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի թուրք-ադրբեջանական ցուցակներում ընդգրկված, դեռեւս Արցախում գտնվող հայ ռազմական, քաղաքական, հասարակական գործիչների տարհանումն Արցախից, որպեսզի թուրքերի` հայոց պետությունն ու հայ հասարակությունը գլխատելու ծրագիրը ձախողվի։ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի եւ օգտագործի դիվանագիտական բոլոր լծակները` ձախողելու թշնամու ծրագրերը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար