Ներքին 3 տարի առաջ - 13:10 02-10-2023

Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի. Վարդան Ղուկասյան

«Այս իրավիճակում Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխում, երբ 100 հազար փախստական լցվել է Հայաստան, ու յուրաքանչյուր կոպեկը հաշիվ է»,-այս մասին հայտարարել է ավագանու ընտրություններին մասնակից «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։

Նրա խոսքով, ինքն ավելի նախընտրում է, որ նախկիները չամրապնդվեն, քան «Սիսին» չվերարտադրվի։

«Եթե նույնիսկ Սիսին վերարտադրվի, ապա օրենքը թույլ է տալիս մեկ տարի հետո անվստահություն հայտնել ու ... անել։ Ես գնացի ինձ համար անընդունելի քայլի, ասեցի՝ Հայկո, ուզո՞ւմ ես քաղաքապետ դառնալ, օկեյ, մեկ վարչություն։ «Կամ ես եմ քաղաքապետ, կամ ոչ մեկ». կրկնեց Նիկոլ Փաշինյանի բառերը։ Ես էլ պատասխանեցի՝ դու չես դառնա քաղաքապետ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին