Ներքին 3 տարի առաջ - 22:35 29-09-2023

ՀՀ-ն դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Այս մասին հայտնում է Արդարադատության միջազգային դատարանի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետությունը, վկայակոչելով կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ հարցում է ուղարկել դատարան ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար» ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին:

Հայաստանը խնդրում է դատարանին կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները և հաստատել Ադրբեջանի պարտավորությունները՝ համաձայն այդ գործով կայացրած վճիռների, մասնավորապես ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի:

1) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած միջոց ձեռնարկելուց, որը կարող է հանգեցնել Ռասայական խտրականության վերացման կոմիտեի նկատմամբ իր պարտավորությունների խախտմանը։

2) Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերին դուրս մղելուն կամ նրանց համար հետեւանքներ ունենալուն, կամ խոչընդոտում է վերջին ռազմական հարձակման ժամանակ տեղահանված անձանց, այդ թվում ՝ Հայաստան կամ երրորդ պետություններ փախչողներին անվտանգ և արագ վերադարձին իրենց տները, միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել։

3) Ադրբեջանը պետք է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իր զինված հարձակման հետևանքով օկուպացված Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից դուրս բերի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը։

4) Ադրբեջանը պետք է աջակցի Միավորված ազգերի կազմակերպության և նրա մասնագիտացված հաստատությունների հասանելիությանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ և զերծ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց և որևէ կերպ չմիջամտի նրանց գործունեությանը։

5) Ադրբեջանը պետք է աջակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հասանելիությունը և զերծ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց, ինչպես նաև համագործակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ՝ վերջին հակամարտության այլ հետևանքների վերացման գործում։

6) Ադրբեջանը պետք է անհապաղ աջակցի Լեռնային Ղարաբաղում կոմունալ ծառայությունների, այդ թվում ՝ գազի և էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնմանը և հետագայում ձեռնպահ մնա դրանք խափանելուց։

7) Ադրբեջանը պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինծառայողների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց։

8) Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ հուշարձան կամ Լեռնային Ղարաբաղում առկա որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային օբյեկտ կամ արտեֆակտ։

9) Ադրբեջանը ճանաչում և գործողության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքները և գրանցամատյանները և չի ոչնչացնում կամ առգրավում այդպիսի գրանցամատյաններն ու փաստաթղթերը։

10) Ադրբեջանը պետք է դատարանին հաշվետվություն ներկայացնի սույն վճիռի ի կատար ածելու համար ձեռնարկված բոլոր միջոցների մասին մեկ ամսվա ընթացքում ՝ սկսած սույն վճռի ամսաթվից և հետագայում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչև դատարանի կողմից գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»,- նշված է Արդարադատության միջազգային դատարանի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան