Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:16 29-09-2023

Նախագահական ամառանոցը տուր արցախցիներին, գնա 3-րդ մասի քո հավաբնում ծվարի

«Այս մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ կրկնել եմ, թե ինչպես է Նիկոլ Հակոբյանը եկել իշխանության նախկին իշխանությունների ձեռքով։ Հասարակությանը առաջին իսկ օրից խնդրել ու պահանջել եմ լինել պահանջատեր, բայց այնուամենայնիվ չեմ կարողանում արդյունքի հասնել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Արկադի Գալստյանը։

Խոսելով նախկին իշխանություններից՝ քաղաքացին պնդեց, որ Փաշինյանը նրանց և Ռուսաստանի գործակալն է․ «Ասում է՝ նախկիններն են գծել այս սխեման, քանի՞ տարի ես իշխանության մեջ, տեղյակ չէի՞ր, որ նախկինները նման սադրանք ու դավադրություն են արել, բա գալիս էիր իշխանության՝ նախկինների հարցերը լուծեիր, կոպեկ առ կոպեկ վերադարձնեիր, երկիրը ծաղկեցնեիր, բա ո՞նց եկար ու նախկինների եկած օրենքները կյանքի կոչեցիր, ոչ մի նախկինների ընդունած օրենք անվավեր չճանաչեցիր։ Ինչքան նախկին թալանչի կար, մտցրեցիր դատարան, լողացրեցիր, փաթաթեցիր, մազերը ֆենեցիր, լաքը քսեցիր վրեն»։

Արկադին, անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին, ովքեր, գալով Հայաստան, մնացել են անտուն, ասաց, որ իշխանությունը պետք է Կառավարության, Ազգային ժողովի շենքերը, ինչպես նաև նախագահական ամառանոցները տա նրանց․ «Ամառանոցը տուր արցախցիներին ու գնա քո 3-րդ մասի հավաբնում ծվարի։ Ինչո՞ւ ես ամեն ինչ վերցրել քեզ ու արցախցիներին 100-հազարական դրամ տրամադրում, քեզ ո՞վ էր խնդրում նրանց տներից հանեիր, դառնային որբ ու անտուն»։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան