Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:16 28-09-2023

Գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այսօրվա ԿԸՀ նիստով հաստատվել է ավագանու անդամների ցանկը, որը այլևս փոփոխվել չի կարող։

««Հանրային ձայն» կուսակցությունը ունի 7 մանդատ, և այդ 7 մանդատը հաստատվել է, և այդ ավագանու անդամները մինչև ավագանու նիստը չեն կարող վայր դնել իրենց մանդատները։ Այդ 7 անդամներից առաջին երկուսը՝ Արտակ Գալստյանը կալանքի տակ է, և Տիգրան Ուլիխանյանը գտնվում է հետախուզման մեջ, ինչը նշանակում է․ որ իրենք ներկա չեն կարող գտնվել ավագանու առաջին նիստին։ Այսինքն՝ «Հանրային ձայն» կուսակցության 7 ձայնի փոխարեն կարող էլինիել 5 ձայն»,- ասաց Մարությանը։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու ծրագիրը տապալվում է, ուստի որոշում է կայացվել բոյկոտել նիստը, ինչից հետո տեղի կունենան ավագանու նոր ընտրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը