Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 տարի առաջ - 21:30 28-09-2023

Հիմարագլուխ բադը քաղաքապետ պիտի չդառնա․ հարցում

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները, որոնցում որևէ քաղաքակն ուժի չհաջողվեց ստանալ երևանցիների մեծամասնության վստահությունը, որը տվյալ քաղաքական ուժին թույլ կտար սեփական թեկնածուին ընտրել Երևանի քաղապետ։ Բացի այդ, ընտրություններին մասնակցության ցուցանիշն այնքան ցածր էր, որ փորձագետները պնդում են՝ ընտրություններում հաղթել է անտարբերությունը։

Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 14 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցություն- 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցություն- 7 մանդատ:

Ընդդիմությանը հնարավորություն է տրվել, կոալիցիա ձևավորելու միջոցով թույլ չտալ, որ Տիգրան Ավինյանը ընտրվի քաղաքապետ։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե ընդդիմադիր «Ազգային առաջընթաց», «Հնարային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը կհաղթահարեն տարաձայնությունները և ՔՊ-ին կզրկեն իշխանքությունից։ Հարցը դեռ քննարկման փուլում է։

Oragir.News-ը քաղաքացիներից հարցրեց՝ արդյո՞ք ընդդիմությանը կհաջողվի այնպես անել, որ Տիգրան Ավինյանը չդառնա քաղաքապետ։

Հարցվածներից մի քանիսը պատասխանեցին, որ ընդդիմությունը դա անել չի կարող, ոմանք էլ պնդեցին, որ Տիգրան Ավինյանը պետք է քաղաքապետ չդառնա։

«Քաղաքապետը պետք է երկրին օգուտ բերին, ուղղակի բոլորն էլ գլուխ գովալու հատկություններ ունեն, բայց ներկա պահին մեզ պետք է ոչ թե քաղաքապետը հետաքրքրի, այլ երկրի անվտանգությունը»,-ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում