Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:05 27-09-2023

Ուրիշ ոչ մեկին չունեմ, միայն Գարիկս էր․ զոհված զինծառայողի մայր

Այսօր 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցն է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վաղ առավոտից մարդկանց հոսք էր նկատվում։ Հերսների շիրիմներին ծաղիկներ էին խոնարհում ոչ միայն նրանց ծնողներն ու հարազատները, այլև անծանոթներ։

Oragir.News-ը Եռաբլուրում զրուցել է 44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած Լիլյա Ստեփանյանի հետ։

«Գարիկս 2 ամսվա ծառայող էր, որ պատերազմը սկսվեց։ Տղաս Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում էր ծառայում, կռվի ժամանակ տարան Կուբաթլու՝ առաջնագիծ։ 17 օր կռիվ տալուց հետո հոկտեմբերի 25-ին հերոսաբար զոհվել է։ Ես միայնակ եմ ապրում, միայն Գարիկիս ունեի, չեմ համակերպվում, որ իմ տղան չկա։ Իմ տղան միշտ իմ կողքին է, ամեն պահի, ամեն վայրկյան։ Ես ամբողջ օրն այստեղ եմ անցկացնում՝ Եռաբլուրում՝ իմ տղայի տանը։ Ուրիշ ոչ մեկին չունեմ, միայն իմ Գարիկն էր։ Իմ նպատակը, իմ հույսը, իմ հավատը Գարիկս էր։ Հիմա ապրելու իմաստ չեմ տեսնում, իմ հանգստությունը միայն Եռաբլուրում է։ Հոկտեմբերի 24-ի առավոտյան զանգեց, ասեց՝ մերս, դուխո՛վ, իմ հետ ամեն ինչ նորմալ է․․․»,- պատմեց հերոսի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան