Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 00:56 27-09-2023

Կրակոցներ՝ Երևանում․ բնակելի շենքի պատուհանները վնասվել են․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում կրակոցներ են հնչել:

Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է Բաշինջաղյան 183 շենքի 4-րդ հարկի պատուհանի ապակին, որի վրա առկա է կրակոցի հետք:

Քաղաքացիները ոստիկաններին հայտնել են, որ իրենք լսել են կրակոցի 5 ձայն, սակայն չեն լսել, թե ով կամ որ ուղղությամբ են կրակոցներ արձակվել:

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ոստիկանությունը պարզում է այն բնակարանատիրոջ ինքնությունը, ում տան պատուհանի ապակին և առառստաղը կրակոցի հետևանքով վնասվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում