Ներքին 2 տարի առաջ - 17:30 25-09-2023

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գերի Փիթերսի հետ

Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում, այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:

Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ:

Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար:

Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի:
«Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձնաց հետ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի