Ներքին 3 տարի առաջ - 12:30 25-09-2023

Միջազգային դերակատարները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները

Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Ինչո՞ւ են այս մարդիկ տարհանվում։ Որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրել են իրենց տները, գյուղերն ու համայնքները։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա նաեւ նշել է. «Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով բնակչությունը 9 ամիս սովի է մատնված.

1. Նրանք բռնի տեղահանվել են իրենց տներից և նկուղներում 6 օր սոված ու ծարավ քնելուց հետո ոչ թե իրենց տները վերադառնալու, այլ իրենց պապենական հողից տարհանվելու հնարավորություն են ստացել։

2. Մենք ընդունում ենք, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

3. Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և մյուս բոլոր միջազգային դերակատարները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները։

Չնայած այն հանգամանքին, որ այս դերակատարները բազմիցս հայտարարել են իրենց միջնորդական ջանքերը, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ապահովությունները պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմներով, որպեսզի նրանք կարողանան ապահով ապրել իրենց պապենական հողերում»,-գրել է Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի