Ներքին 3 տարի առաջ - 20:05 22-09-2023

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պատվիրակությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը՝ ղեկավար Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորությամբ։

Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին․ պատվիրակության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել տեղի ունեցող դեպքերի առնչությամբ։

Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում կոմիտեի կողմից իրականացված մշտադիտարկման ընթացքին ու արդյունքներին առնչվող մի շարք հարցեր․ ներկայացվել են արձանագրված նախնական գնահատականները, դիտարկումներն ու առաջարկները։

Պատվիրակության ներկայացուցիչները գերազանց են գնահատել նախարարության պատրաստակամությունը՝ խնամքի հաստատություններ մուտք գործելու, շահառուների հետ առանձնազրույցներ կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերին հասանելիություն ունենալու տեսանկյունից։ Անդրադարձ է կատարվել նաև խնամքի հաստատություններում իրենց կողմից նախկինում արձանագրված դիտարկումներին և նշվել, որ մի շարք խնդիրներ արդեն իսկ կարգավորվել են։

Կողմերը բարձր են գնահատել արդյունավետ համագործակցության դերը՝ հաստատություններում առկա խնդիրների վերհանման և կարգավորման տեսանկյունից։ Ընդգծվել է նաև նմանօրինակ աշխատանքների արդյունավետության կարևորությունը՝ ծառայությունների որակի բարելավման համատեքստում։

Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ կոմիտեն 2024 թ․ կներկայացնի Հայաստան կատարած այցի վերաբերյալ հաշվետվության ավարտուն տարբերակը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն