Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 00:55 22-09-2023

Շվեյցարիան խորապես մտահոգված է Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններով

ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պասկալ Բերիսվիլը դրական է գնահատում այս պահին ընթացող նիստի անցկացումը։ Այս մասին Բերիսվիլն ասել է նիստի շրջանակներում իր ունեցած ելույթում։

Պասկալ Բերիսվիլը ընդգծել է՝ Շվեյցարիան խորապես մտահոգված է ռազմական գործողություններով, որ Ադրբեջանը նախաձեռնեց այս շաբաթվա սկզբին։ Նրա խոսքով՝ այս զարգացումը լրացուցիչ բեռ է առաջացրել ԼՂ քաղաքացիական բնակչության համար, նրանք արդեն իսկ ծանր մարդասիրական իրավիճակում էին և կրում էին տառապանք:

«Շվեյցարիան ի գիտություն է ընդունում երեկ հայտարարված հրադադարը և կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, ուժի գործադրումն ընդունելի չէ որպես հակամարտության լուծման միջոց»,- ասել է նա:

Շվեյցարիայի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ թեպետ մարտական գործողությունները կարծես դադարել են, այնուամենայնիվ իրավիճակը մնում է փխրուն, ուստի անորոշության այս իրավիճակում միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունները պետք է է՛լ ավելի հստակորեն կարևորել, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը, մասնավորապես` փոքրամասնությունների իրավունքները պետք է հարգվեն առանց որևէ պայմանների:

«Մենք տխրեցինք` տեղեկանալով զոհված քաղաքացիական անձանց մասին, քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, վիրավորների և բուժհիմնարկների պաշտպանությունը կարևորագույն խնդիրներ են, մարդասիրական սուբյեկտները, այդ թվում` ԿՄԽՄ-ն, պետք է կարողանան իրենց անկողմնակալ առաքելությունները կատարել և արագ, անխոչընդոտ ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը կարիք ունեցող բնակիչներին: Մարդասիրական առաքումների մասին դրական զարգացումների փաստով ուրախացանք այս շաբաթվա սկզբին` Լաչինով ու Աղդամով ուղարկված օգնության մասին է խոսքը, բայց այդ հասանելիությունը պետք է շարունակել ապահովել»,- նշեց նա:

Շվեյցարիայի ներկայացուցիչը կողմերին կոչ արեց հարգել իրենց պարտավորությունները` ըստ 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության, ինչպես նաև հետևել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին:

«Վերջին մի քանի օրերին շատերս ՄԱԿ-ում կրկին հաստատեցինք, որ հավատարիմ ենք ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, հենց երեկ նախագահը և շատերը նույնը հայտարարեցին այս դահլիճում` մենք պետք է չսահմանափակվենք գեղեցիկ բառերով, այլ ձգտենք այնպիսի միասնության, որ գործենք` հարգելով միջազգային իրավունքի նորմերը և խաղաղ ճանապարհով լուծելով վեճերը: Տևական խաղաղությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետք է շարունակական երկխոսության միջոցով բանակցային սեղանի արդյունք լինի: Խաղաղությունը պետք է ապահովել` հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, բոլորը, այդ թվում` տարածաշրջանի ազդեցիկ դերակատարները, պարտավոր են ապահովել հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի նկատմամբ և ապահովել խաղաղ լուծումներ: Շվեյցարիան պատրաստ է աջակցել այդ նպատակին և աջակցել կողմերին, եթե վերջիններս ցանկանան»,- ասաց նա:

Շվեյցարիայի ներկայացուցիչը հիշեցրեց Գլխավոր քարտուղարի կոչը` «եկեք չհանձնվենք, դիվանագիտությունը պետք է շարունակել», ընդգծեց` խիստ կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը վերսկսեն խաղաղության գործընթացը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի