Ներքին 3 տարի առաջ - 13:34 19-09-2023

Թշնամին հրետակոծում է Ստեփանակերտը

Քիչ առաջ համացանցում ակտիվորեն սկսեցին տեղեկություններ տարածվել, որ Ադրբեջանը ռմբակոծության է դիմել Ստեփանակերտի շրջակայքում։

«Մեզ մոտ սկսվել է զանգվածային հրետանային ռմբակոծություն»,- գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Telegram-ի իր ալիքում։

Վարդանյանի գրառմանը զուգահեռ բազմաթիվ օգտատերեր համացանցում տեսանյութեր են հրապարակում, որոնցում լսելի են հրետակոծության ձայները։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Արցախ, սակայն այս պահին Արցախում կապ չկա։

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նույպես ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում պատերազմ է»։

Նշենք, որ պաշտոնական աղբյուրներից մեկնաբանություն դեռևս չկա։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան